Իրինա Յոլյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
- 3 hours ago
- 1 min read

Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը հայտատարել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
«Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ մի որոշում, որն իմ անցած տարիների բնական շարունակությունն է։ Գորիս համայնքում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են տարածաշրջանային բարդ խնդիրների կիզակետը։ Ես ապրել եմ հազարավոր ընտանիքների հոգսերով, լսել եմ նրանց ձայնը և կիսել այդ պատասխանատվությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սա ժամանակ է, երբ չպետք է պարզապես արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, պետք է համախմբվենք, ուժեղանանք և խիզախ գործենք։
Ես որոշել եմ միանալ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որովհետև այստեղ եմ տեսնում այն ուժը, փորձը և վճռականությունը, որը կարող է իրական փոփոխություններ բերել։ Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն որոշող պետություն։




















