top of page

Վստահ եմ՝ նոր քայլը կնպաստի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան և Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը․ Քըլըչ

  • 15 hours ago
  • 1 min read


Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին է անդրադարձել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։



Նա կիսվել է Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։



«Վստահ եմ, որ այս նոր քայլը կնպաստի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան և Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև համապարփակ ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ այն բարեբեր լինի այս բոլոր երկրների և դրանց քաղաքացիների համար», - գրել է նա։



Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր  հայտարարել է, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների ու Հայաստան ներմուծումների համար։



Նա նաև քարտեզ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները»։


1/3391
bottom of page