top of page

Թեհրանը միջոցներ կձեռնարկի, եթե Ադրբեջանից «ինչ-որ բան թռչի». Լարիջանի

  • 2 days ago
  • 1 min read

Իրանն Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց եթե «այնտեղից ինչ-որ բան թռչի», Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի, հայտնել է իսլամական հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, տեղեկացրել է IRIB պետհեռուստառադիոընկերությունը։

«Մենք ոչ մի խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե հայտնաբերվի դավադրություն կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրանի ուղղությամբ, մենք միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Լարիջանին։

bottom of page