top of page

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • Mar 5
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։



Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Կապան-Երևան, Վանաձոր-Սպիտակ և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։



Սպիտակի ոլորանները և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

bottom of page