top of page

Երկնաքերներով Նորագյուղ. քաղաքապետարանը չի մանրամասնում՝ ովքեր են ֆինանսավորելու նախագիծը. Civilnet

  • 3 hours ago
  • 1 min read


«Նորագյուղ-Երևան Դաունթաուն» ծրագրի իրականացման համար նախնական հաշվարկով կծախսվի 2,5-3 մլրդ դոլար. ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը չի մանրամասնում, թե ինչ աղբյուրներից է ներդրումային նախագիծը ֆինանսավորվելու։ Այս մասին գրում է Civilnet-ը:

««Նորագյուղ – Երևան Դաունթաուն» մեգանախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակման փուլում է, այժմ անցկացվում է ուսումնասիրություն, որի ավարտին հայտնի կդառնա ծրագրի իրականացման վերջնական արժեքը, բայց, նախնական հաշվարկով, այն 2,5-3 մլրդ դոլար է կազմում»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում:

Կառավարության հունվարի 29-ի նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայատարարեց, որ Երևանի հարավարևմտյան մուտքի մոտ՝ Նորագյուղ թաղամասի և «Պասկևիչի բլուր» տարածքի շուրջ 81 հեկտարի վրա, նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին և Տիգրան Ավինյանին արտոնեց պետության անունից պայմանագրեր կնքել երկու ընկերությունների հետ։

Տիգրան Ավինյանն ասել էր, որ նածագծի իրականացումը կտևի մոտ 10 տարի։

1/3205
bottom of page