top of page

Սամվել Կարապետյանը ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հաջողության ժամանակ․ Նարեկ Կարապետյան

  • Feb 24
  • 1 min read


Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այդ ժամանակ։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ հաղթանակի ժամանակ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի, այդ թվում՝ Կիպրոսի քաղաքացիությունից:

«Նա գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը և իմանալով այդ մասին, նրան պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք և հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Հարցին՝ որոշակի կապ տեսնո՞ւմ եք քաղաքացիությունից հրաժարվելու և ընտրական արդյունքների միջև, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Ընտրական արդյունքների միջև կապը կա, այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ»։

1/3234
bottom of page