top of page

Տեղի է ունեցել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով․ քննարկվել է աշխարհասփյուռ հայության և հայոց պետականության առջև ծառացած հիմնախնդիրները

  • Feb 21
  • 1 min read


ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով’ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։

Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։

Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության եւ մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետեւողական եւ միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարեւորությունը։

1/3235
bottom of page