top of page

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ

  • 23 minutes ago
  • 1 min read

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի և Ալի Քերիմլիի գործով նոր տեղեկություն է տարածել:

Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված և 2012 թ. հուլիսի 4-ին օտարերկրյա պետությունում գրանցված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» անվամբ կազմակերպության համահիմնադիրներն ու ղեկավարները դավադրություն են կազմակերպել պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու նպատակով՝ հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:

Նշվում է, որ 2013 թ. օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների ֆինանսական օժանդակությամբ և կազմակերպչական այլ աջակցությամբ նրանք զբաղվել են զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված գործունեությամբ: Ստացված դրամական միջոցները ՝ ընդհանուր մոտ 934 հազար մանաթ ուղղել են հանրապետության տարբեր շրջաններից մարդկանց ներգրավելու համար:

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանում իշխանափոխությունից հետո նրանք պետք է ապահովեին օտարերկրյա պետության ռազմավարական շահերը, օրինակ, եթե Ադրբեջանում իշխանության գար Ալի Քերիմլին, երկիրը աստիճանաբար պետք է դառնար ՀԱՊԿ-ի անդամ։

1/3170
bottom of page