top of page

Պատի փլուզման հետևանքով վնասվել են միջին ճնշման գազատարներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 6, 2024
  • 1 min read
ree

Պատի փլուզման հետևանքով վնասվել են միջին ճնշման գազատարներ, ինչի պատճառով ապրիլի 6-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Դուրյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

1/3057
bottom of page