top of page

Ադրբեջանը մեծացրել է ռшզմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ նույն ժամանակահատվածի համար նվազեցրել պաշտպանական ծախսերը․ Արթուր Դանիելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read


Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ նույն ժամանակահատվածի համար նվազեցրել պաշտպանական ծախսերը։ Սա պարզապես թվերի համեմատություն չէ․ սա քաղաքական ուղերձ է, որն ուղղված է թե՛ ներսին, թե՛ դրսին։ Այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։

«Երբ մի պետություն հետևողականորեն ավելացնում է ռազմական ծախսերը, այն ազդարարում է ուժի կիրառման պատրաստակամություն և քաղաքական կամք։ Երբ մյուսը՝ նվազեցնում է, ընկալվում է որպես ռազմավարական նահանջ, անկախ այն բանից, թե ինչ ձևակերպումներով է ներկայացվում հանրությանը։

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ խաղաղությունը չի ձևավորվում միակողմանի զիջումների կամ ինքնախաբեության միջոցով։ Այն կառուցվում է ուժերի հավասարակշռության, ազգային համարժեք դիմադրողականության և պետական ինստիտուտների ամրության վրա։

Այս ֆոնին հարցը պարզ է․

ո՞րն է Հայաստանի ռազմավարական նպատակը օրվա իշխանության պատկերացմամբ։

Անվտանգ պետությո՞ւն, թե՞ անվտանգային պատասխանատվությունից նահանջ։

Պետության հիմնական պարտականությունը սեփական քաղաքացիների անվտանգությունն է։ Ցանկացած իշխանություն, որն այդ պարտականությունը ստորադասում է կարճաժամկետ քաղաքական հաշվարկներին կամ արտաքին գթասրտության սպասումներին, վտանգում է պետության ապագան։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով ոչ միայն խորությամբ գիտակցում է գոյաբանական մարտահրավերները այլ նաև այդ ուղղությամբ կատարում է գործուն քայլեր, այլ ոչ թուլության ցուցադրում՝ որպես անվտանգության գրավական»,-գրել է նա։

1/3093
bottom of page