top of page

Նոր Արեշում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 31, 2025
  • 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։

Հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։

1/3119
bottom of page