Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում․ «Հրապարակ»
- Lilit

- 5 hours ago
- 1 min read

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիրված լսումների ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման եւ արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ղարաբաղյան հարցը փակված է», վերադարձի թեման՝ «խիստ վտանգավոր», եւ առաջարկեց Ադրբեջանին՝ փակել իրար հետ կապ չունեցող 2 հարց՝ Արցախ վերադարձի եւ «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեմաները։ Սա թերեւս նրան քիչ թվաց եւ երեկ, դեռ Հայաստան չվերադարձած, հրահանգեց ուժայիններին` մտնել Արցախի ներկայացուցչություն՝ խուզարկել։
Մի քանի ժամ տեւած քննչական գործողությունների ընթացքում ՔԿ-ն հրաժարվում էր ասել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկում: Թեեւ ակնհայտ է, որ փորձում էին բռնել արցախցիների վախը, որ չխոսեն Արցախի եւ տունդարձի մասին։ Մենք տեղեկացանք, որ քննիչները ձեռնունայն են դուրս եկել ներկայացուցչությունից, փնտրել են ԱՀ Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր, այն դեպքում, որ ԱՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը նախորդ տարի ինքնակամ դիմել էր իրավապահներին, թե` ուսումնասիրեք հիմնադրամի գործունեության հետ կապված կասկածները։



















