Ցուցակը լիմիտ ունի․ «Հրապարակ»
- Lilit

- 5 hours ago
- 1 min read

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ում պատգամավորի 380 թեկնածու է առաջադրվել՝ 2026 թ. ընտրացուցակում ընդգրկվելու։ Այժմ գրանցման փուլն է, ապա ՔՊ համաժողովը կձեւավորի ցուցակը։ ՔՊ-ականներին տարբեր թվեր են ասել, թե քանի մարդ կմտնի ցուցակ։ Սակայն Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ընտրացուցակի ձեւավորման կարգն ու չափը: Ըստ այդմ՝ նախընտրական ցուցակը պետք է երկու մասից բաղկացած լինի:
Նախ, օրենքը սահմանում է, որ ցուցակում կարող է ընդգրկվել ոչ պակաս 80 եւ ոչ ավել 300 թեկնածու, իսկ երկրորդ հատվածում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցանկն է. չորսական` ամեն փոքրամասնությունից: Փոքրամասնություններն էլ, որոնք իրավունք ունեն խորհրդարանում ներկայացված լինել, չորսն են՝ ռուսներ, ասորիներ, քրդեր, եզդիներ։



















