top of page

Ռուսաստանն ընդլայնում է Հայսատանում իր ապատեղեկատվական արշավը. Կայա Կալաս

  • Dec 9, 2025
  • 1 min read

Ռուսաստանն ընդլայնում է Հայսատանում իր ապատեղեկատվական արշավը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ։



«Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ քանի դեռ երկիրը մերձենում է ԵՄ-ի հետ՝ վնասակար արտաքին ազդեցության ճնշումն աճում է։ Ռուսաստանը և նրա վստահված անձինք ուժեղացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում՝ Հայաստանում, հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին։



Այս տարի գլխավոր թիրախը Մոլդովան էր, բայց այն նաև դարձավ լավագույն ապացույցը, որ այդ սպառնալիքը կարելի է հաղթահարել», - հայտարարել է Կալլասը։

1/3236
bottom of page