top of page

Այսօր Գազայի շուրջ բանակցությունները վերսկսվում են. ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 31, 2024
  • 1 min read
ree

Իսրայելի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի շուրջ բանակցությունները կվերսկսվեն կիրակի մայրաքաղաք Կահիրեում, հայտնել Է Al Qahera News հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:

Վերջին ամիսներին Գազայի հատվածում տեղի են ունեցել հրադադարի շուրջ բանակցությունների մի քանի փուլեր, սակայն դրանք մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել:


Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ էր ընդունել, որով պահանջում էր անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում Ռամադան ամսվա համար, ինչը կհանգեցներ երկարատեւ կայուն զինադադարի: Տասնչորս երկրներ կողմ են քվեարկել, ԱՄՆ-ն՝ ձեռնպահ։ ԱՄՆ մշտական ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ ասել է այն արտահայտությունը, որ բանաձևը պարտավորեցնող չէ։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ափսոսանք հայտնելով, որ իր ամերիկացի գործընկերը չի կարդացել կազմակերպության կանոնադրությունը, լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը պարտադիր են կատարման համար:

1/3057
bottom of page