top of page

Էդ շրջիկ կրկեսիդ ինչի՞ ես առնում, գալիս Գյումրի. չէ՞ որ թեմի քահանաները հրաժարվել են զեղչել Վեհափառի անունը. Քաղաքագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 2 min read

ree

Կիրակի օրը Գյումրիում շրջիկ կրկեսի հերթական միջոցառումն է տեղի ունենալու, դա պատարագ չէ, զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։



«Արդեն գործը հասել է նրան, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, մարդն ԱԱԾ-ականներին ու մյուս իրավապահ համակարգի ներկայացուցիչներին ուղարկում է եկեղեցիներ և պահանջներ դնում։ Ըստ լրատվամիջոցներում և Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, այս պահի դրությամբ թեմի ոչ մի քահանա չի համաձայնել զեղչել Վեհափառի անունը։ Եթե չեն համաձայնել, էդ շրջիկ կրկեսիդ ինչի՞ ես առնում, գալիս Գյումրի։ Փաշինյանն ուղղակիորեն վռնդում է համապատասխան եկեղեցու քահանաներին, ովքեր այդ օրը պետք է մատուցեն պատարագը, իր սրտի ցանկալի ինչ-որ մեկին է բերում, որ իր ուզածն անեն»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում է պատարագի մասնակցելու։ 

Համբարյանի խոսքով՝ Փաշինյանն ընտրել է Յոթ Վերք եկեղեցին, քանի որ այն Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, բացի այդ էլ, շատ լավ գիտի, որ Յոթ Վերքը մեծ համբավ ունի Հայ առաքելական եկեղեցիների շարքում.

«Եվ ամենակարևորը՝ Յոթ Վերքը բանտարկված Միքայել Սրբազանի գտնվելու մշտական վայրն է եղել։ Հիմա ինքը Գյումրի գալով և իր շրջիկ կրկեսի միջոցառումն այստեղ կազմակերպելով փորձում է իր վրեժխնդրությունը ցույց տալ գյումրեցիներին։ Այն, որ ինքը գյումրեցիներին չի սիրում և չի ընդունում, բացահայտ է։ Այդ մարդը 2021 և 2025 թվականների ՏԻՄ ընտրությունները գյումրեցիներին չի ներում։ Այդ մարդն այնքան նենգ է, որ չշնորհավորեց Գյումրիի տոնի կապակցությամբ։ Եվ այդ փարթին Յոթ Վերք եկեղեցում կազմակերպելով, նա փորձում է վրեժխնդիր լինել գյումրեցիներից»։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ պետք էր ամոթ անել և չգնալ այն եկեղեցի, որտեղից մերժում ես ստանում։

«Քանի՞ գրոշի արժեք ունի այս ամեն ինչը, մարզպետի անունը խառնելն այս հարցերին, երևանյան բուհերից մեկի Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրենի խառնվելը, ԱԱԾ-ակաների լցվելը տարբեր եկեղեցիներ։ Քանի՞ գրոշի արժեք ունի այսքան աղմուկն իր այցի կապակցությամբ։ Այն, որ Փաշինյանն ինքն իր հետ մրցակցում է, թե որքան կարող է վնաս տալ Հայ առաքելական եկեղեցուն, արդեն չի էլ քննարկվում։ Այդ մարդը դասական աղանդավորին բնորոշ ոճով է առաջնորդվում և իր բոլոր քայլերը դրանից են բխում»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է Արշակ սրբազանի կալանավորմանը, քաղաքագետն ասաց, թե բոլորին է հայտնի, որ Արշակ սրբազանը Փաշինյանի համար ավելի մեծ թշնամի է, քան՝ Գարեգին Երկրորդը։

«Արշակ Սրբազանի կալանավորումն ամբողջովին քաղաքական է, շատ ծիծաղելի է, որ 7 տարի առաջ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, որի մասին ոչ ոք չգիտեր, հիմա այդ դեպքի վերաբերյալ ինչ-որ կասկածներերով, առանց բողոքի մարդուն կալանավորում են։

Բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա. այդ անձը, որի պայուսակի մեջ իբր այդ թմրանյութը գցել են, այն անձի որդին է, ով 2018 թվականի ամռանը մի խումբ իր նման կերպարների հետ հարձակվել էր Վեհարանի վրա։ Խոսքը նախկին տեր Կորյունի մասին է։ Ընդամենը մեկ ամիս առաջ լրատվական դաշտում տեղեկություններ տարածվեցին, որ տեր Կորյունին մի քաղաքացի մեղադրում է իրենից 29 հազար ԱՄՆ դոլար և 2 կգ արծաթ վերցնելու և հետ չտալու համար։ ՔԿ-ն ապացույցների բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցել նրա նկատմամբ։ Եվ ընդամենը մեկ ամիս հետո տեսնում ենք, որ այդ տեր Կորյունի տղայի հետ կապված այսպիսի դեպք է տեղի ունենում։ Սա ուղղակի զավեշտ է»,-ասաց Գագիկ Համբարյանը։

1/3020
bottom of page