top of page

Ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից․ Արման Ծառուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 22 hours ago
  • 1 min read

ree

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հերթական անգամ անդրադարձել է դիվիզիոնի չեմպիոն Իլիա Թոփուրիային՝ զուգահեռներ անցկացնելով կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։

«Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի հետ։ Այդ իսկ պատճառով կուզեի մեր քաշային կարգում որպես չեմպիոն տեսնել Իսլամին։ Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ», - Ծառուկյանի խոսքերն է մեջբերում UFC-ի մամուլի ծառայությունը։

Իսլամ Մախաչևն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին UFC 322 մրցաշարում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Ջեք Դելա Մադալենային։ Ռուսաստանցի մարտիկի հաշվին կա 28 հաղթանակ և 1 պարտություն։

Իլիա Տոպուրիան վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի հունիսին UFC 317-ում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Չարլզ Օլիվեյրային։ Նա ունի 17 հաղթանակ և ոչ մի պարտություն։

Արման Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել Դեն Հուկերին։ Հայ մարտիկն իր ակտիվում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

1/3020
bottom of page