top of page

Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հանձնարարել է, որ պատարագին հնչեցնեն Վեհափառ Հայրապետի անունը

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Կիրակի Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք: 

Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը:   

News.5tv.am-ը կապվել է Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ հարցնելով՝ ճի՞շտն է, որ ինքն է ասել, որ հնչեցնեն Վեհափառի անունը։

 « Այո, ես եմ ասել, որ հնչեցնեն»,- ասել է նա։

Հարցին՝ ստացվում է, որ այլևս չի  պահանջո՞ւմ Վեհափառ հայրապետի հրաժարականը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը պատասխանել է. «Ես ինչ գրել՝ գրել եմ»,- ու անջատել է հեռախոսը՝ այդպես էլ հստակ չպարզաբանելով՝ հրաժարվո՞ւմ է հակականոնական ընթացքից, թե՞ ոչ:

bottom of page