top of page

Ալավերդիում հոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված 2 հարևանի վիճաբանnւթյունը դարձել է նրանցից մեկի մաhվան պատճառ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Նոյեմբերի 28-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ՝ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում ավագ համայնքային ոստիկանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ալավերդի քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ։



Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական ոստիկանության ծառայողների հետ և պարզում դեպքի հանգամանքները։



Պարզվում է, որ մեկ օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն այցելել է համաքաղաքացի 75-ամյա Վազգեն Դ․-ի տուն, որտեղ նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, և այդ ժամանակ Վազգեն Դ․-ն փայտե ինչ-որ առարկայով մի քանի անգամ հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչն դարձել է վերջինիս մահվան պատճառ, իսկ Վազգեն Դ․-ն հեռացել է նշված վայրից։



Թումանյանի համայնքային ոստիկաններն ու Լոռու մարզի քրեական ոստիկանները նույն օրը օպերատիվ տեղեկությունները իրացնելով՝ հայտնաբերում են Վազգեն Դ․-ին, ով նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Թումանյանի բաժին։



Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ, և կասկածյալ Վազգեն Դ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։



Կասկածյալի հագուստի և կոշիկների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, և կոշիկներն ու հագուստները քննիչը առգրավել է։



Մահացածն ու կասկածյալը երկար տարիներ հաշվառված են եղել հոգենյարդաբանական դիսպանսերում, և քննիչը նաև որոշում է կայացրել, որպեսզի կասկածյալը ուղարկվի դատահոգեբուժական փորձաքննության։

bottom of page