Ադրբեջանը կրկին շեշտում է՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի դեմ չէ. մանրամասներ
- Lilit

- Nov 7
- 1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ։
«Ադրբեջանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է և հիմնված է տարածաշրջանային համագործակցության իրավական հիմքերի և փոխշահավետության սկզբունքի վրա»,- նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի անարգել երթևեկություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Հաջիզադեն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է հանդես գալ փոխադարձ հարգանքի և համաձայնեցված քայլերի օգտին՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։




















