top of page

Ի՞նչ եք տեսել «մեր ձևով» արտահայտության մեջ, որ դրա համար Սամվել Կարապետյանը մինչև հիմա կալանավայրում է. հարց՝ ՔԿ նախագահին

  • Nov 5, 2025
  • 1 min read


Ի՞նչ եք տեսել «մեր ձևով» արտահայտության մեջ, որ մինչև հիմա այդ արտահայտության համար կալանավայրում է գործարար Սամվել Կարապետյանը։ Այս հարցն ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։

«Ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Մենք տվեցինք իրավական գնահատական և համարեցինք, որ դա, ենթադրաբար, հանցավոր դրսևորում է։ Ավելի մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց ՔԿ նախագահը։

1/3562
bottom of page