top of page

Մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության. առողջապահության նախարարությունը՝ Հաղարծինի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 2, 2025
  • 1 min read



Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:

Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

1/3119
bottom of page