Դավիթ Անանյան․ «Կհայտնենք մեր զորակցությունը Հայ Եկեղեցուն՝ աղոթքով և խոնարհությամբ»
- Lilit

- Nov 2
- 1 min read

Այսօր Հովհաննավանքում, իշխանության ուղիղ հովանավորությամբ, կարգալույծ հոգևորականի կողմից հերթական անգամ փորձ է արվելու մատուցել սրբապիղծ պատարագ, որի ընթացքում իշխանության ղեկավարն ու իր շրջապատը իրենց ներկայությամբ ջանք են գործադրելու լեգիտիմացնել այն, ինչն իր էությամբ հակասում է թե՛ եկեղեցական կանոնին, թե՛ հայ մարդու հավատավոր հոգուն, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Սրա հանդեպ մենք պարտավոր ենք հայտնել մեր խորին անհամաձայնությունն ու դատապարտումը, բայց ոչ թե գործողություններ հրահրելով, այլ` հավատքով և որդիական խոնարհությամբ յուրաքանչյուր կիրակի մեր մասնակցությունը ցուցաբերելով Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագներին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թեմական և համայնքային եկեղեցիներում՝ որտեղ մատուցվում է օրինավոր, կանոնական, Աստծո փառքի համար հաստատված պատարագ։
Այսպիսի վարքագծով մենք կհայտնենք մեր զորակցությունը Հայ Եկեղեցուն՝ որպես մեր հոգևոր և ազգային ինքնության հենասյուն և, միաժամանակ, կվերամիավորվենք մեր հավատքի հետ, կդառնանք հոգով ամուր և մաքուր՝ որդիական խոնարհությամբ կանգնելով մեր եկեղեցու կողքին։
Մեր համախմբումը պետք է դրսևորվի աղոթքով, ոչ գոչյունով,
մասնակցությամբ, ոչ դիտորդությամբ,
հավատքով, ոչ ցուցադրությամբ։
Հետևաբար, անհրաժեշտ է յուրաքանչյուր կիրակին դարձնել մեր հավատքի կենդանի վկայություն՝ վերականգնելով այն միասնությունը, որն ի վերուստ է տրված մեր ժողովրդին»։




















