top of page

ՀԾԿՀ-ն փոփոխություններ է հաստատել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 30-ի ՀԾԿՀ նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։

«Մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվել է, որ 150 կՎտ հզորությունը գերազանցող արտադրող կայանների՝ բաշխման ցանցին միացման տեղեկանքները, նախքան տրամադրվելը, բաշխողի կողմից ներակայացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի համաձայնեցմանը։ Ինչպես բաշխման, այնպես էլ հաղորդման ցանցային կանոններով համակարգի օպերատորը լիազորվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով ներկայացնելու բացասական դիրքորոշում»,-նշված է ՀԾԿՀ տարածած հաղորդագրության մեջ։


1/3011
bottom of page