Ադրբեջանում գիտակցում ու արտահայտում են՝ իրենց պատմական իղձերն իրականացնելու համար ՔՊ-ն առավելագույնս բարենպաստ իրավիճակ է ստեղծել. Տիգրան Աբրահամյան
- Lilit

- Oct 1
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այն, ինչ պետք է Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով Նախիջանի Ինքնավար Հանրապետությանը կապ ահավել, ապահովվեց։
«Հիմա, թե Հայաստանն ինչ կանի, այլևս չի հետաքրքրում Ադրբեջանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է մեծացնել ճնշումները Հայաստանի վրա, որ կարողանա իր առավելագույն խնդիրը լուծել։
«Ադրբեջանում գիտակցում ու արտահայտում են, որ իրենց պատմական իղձերն իրականացնելու համար փաշինյանական իշխանությունն առավելագույնս բարենպաստ իրավիճակ է ստեղծել»,- նշեց պատգամավորը։
Աբրահամյանը կարծում է՝ Ադրբեջանը կանգ չի առնելու, ինչ կարողանալու է՝ «քամելու է»։




















