top of page

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիnնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է «Չորրորդ Հանրապետություն» մոդելի տակ․ Իշխան Սաղաթելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 21
  • 3 min read

ree

Այս տարի ևս Հայաստանի անկախության օրը նշվում է ինքնիշխանության և ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։ Այս մասին սեպտեմբերի 21-ին՝ տոնական երթից հետո, իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ հասարակությանը փորձում են համոզել, թե անկախ պետականությունը կարևոր է միայն կենցաղային հարցերի լուծման և տոնակատարությունների համար։

«Ավարայրի, Սարդարապատի, Արցախյան ազատագրական պայքարի և 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը չի պայքարել կենցաղային խնդիրների համար։ Մեր պայքարը եղել է ինքնության, հողի, ջրի, լեզվի, մշակույթի և եկեղեցու համար։ Միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը և ապահովել հայ մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը», -նշեց Սաղաթելյանը։

Նա նաև անդրադարձավ վերջին շրջանում շրջանառվող այն մոտեցմանը, թե գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ «Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն, և մեր պատմությունն է, որը պարտավորեցնում է կերտել ապագա։ Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը»,-շեշտեց նա։

Սաղաթելյանը հավելեց, որ իրական Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ազգային արժեքների։ «Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին, ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը կամ փակվել Արցախի էջը։ Ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց  է Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին:

Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը  ոչ միայն կործանել է  Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել  ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է  «Չորրորդ Հանրապետություն»  մոդելի տակ։

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,

պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից

պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի  Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։

այս հրեշավոր  ծրագիրը  իրականություն կդառնա, եթե  Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի սահմանադրությունը՝ փորձելով  ժողովրդին դարձնել իրեն  հանցակիցը:

Սա  մարտահրավեր է  մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:

Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական  պատասխան։

Մենք այդ  մարտահրավերը  ընդունում ենք՝ ստանձնելով  մեր բաժին պատասխանատվությունը   և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ  մենք պետք է ձևավորենք  համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝

անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,

քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,

ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։

այդ ճակատը ը ունի հստակ անելիք և ասելիք ,  համատեղ ուժերով ,արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։

Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան  զրկել այն խաղաթղթից, որով  պատրաստվում է վերարտադրվել։

Ասել եմ և շարունակում եմ պնդել ,որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝  անձամբ  Նիկոլ Փաշինյանն է,հետևաբար  նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար , եթե պատրաստ ես պայքարել։


Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն»,- ելույթում ասաց Սաղաթելյանը։

bottom of page