Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան
- 3 hours ago
- 1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Ղալիբաֆը կմասնակցի Բաքվում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին:




















