top of page

Ադրբեջանի, Թուրքիայի հետ առևտուր պետք է անենք, տասնյակ տարիներ մեկուսացված, մի կերպ ենք ապրել. Ղալումյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 11
  • 1 min read

ree

Մենք հիմա խաղաղության պայմաններում ենք ապրում, ես հավատում եմ ստրոգրված պայմանագրին, այն նախաստորագրված է, պետք է գնալ ստորագրման ճանապարհով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Վերջինս նշեց, որ պետք է փակել հարևանների հետ թշնամության էջը և սկսել շփումը։

«Ճանապարհների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի կնքման հիմքը հենց առևտուրը, շփումն է։ Մեր պետությունը տասնյակ տարիներ մեկուսացված առանց ճանապարհների, մի կերպ հարատևել ենք, և հիմա հնարավորություն կա, որ մենք մեր հարևանների հետ շփվենք առևտուր անենք, և մենք պետք է մի կողմ դնենք թշնամությունը և մեր հարևանների հետ հարևանություն անենք, առևտուր անենք»,-ասել է Ղալումյանը։

Ըստ նրա անվտանգության հարցում երաշխավորված ոչինչ չկա հիմա, խնդիրներ կլինեն և պետք է լուծել այդ խնդիրները, սակայան լավագույն լուծումը՝ գնալ ճանապարհների բացման ճանապարհով և Ադրբեջանի հետ վերջնական ստորագրել պայմագիրը։

bottom of page