top of page

Թուփաք Շակուրի uպանnւթյան մեջ մեղադրվողը Փի Դիդիին անվանել է uպանnւթյան կազմակերպիչ. USA Today

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 9
  • 1 min read
ree


Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, ով հայտնի է Փի Դիդդի բեմական անվամբ, պատվիրել է ռեփեր Թուփաք Շակուրի և Death Row Records ձայնագրման ընկերության հիմնադիր Շուգ Նայթի սպանությունը, հաղորդում է USA Today թերթը՝ հղում անելով ենթադրյալ մարդասպան, «Crips» հանցավոր խմբավորման նախկին անդամ Դուեյն Դեյվիսի ցուցմունքներին։

1996 թվականի սեպտեմբերին, Լաս Վեգասում երկու կալիֆոռնիական բանդաների ներկայացուցիչների միջև բռնցքամարտի մենամարտից հետո, Շակուրը հարվածեց իր մրցակից Օռլանդո Անդերսոնին։

Միջադեպից հետո վերջինս չի դիմել ոստիկանություն, այլ կատարվածի մասին պատմել է իր հորեղբորը՝ Դուեյն Դևիսին։ Վերջինս ցանկացել է օգնել եղբորորդուն վրեժ լուծել։

Սակայն ոստիկանության զեկույցում, որում մանրամասն ներկայացված է Դեւիսի գաղտնի հարցազրույցը, ասվում է, որ մեղադրյալը վրեժխնդրությունից բացի եւս մեկ պատճառ ուներ, թե ինչու էր հետապնդում Շակուրին, Շակուրի և Նայթի  սպանության համար  Քոմբսը 1 մլն դոլար պարգեւ է առաջարկել։

Շակուրին մի քանի ժամ անց գնդակահարել են անցնող մեքենայից։ Մի քանի օր անց նա մահացել է։ Նայթը վիրավորվել է գլխից և ողջ մնացել։ Շակուրի դեմ քաղաքացիական մի շարք դատական ​​​​հայցերի շրջանակներում ներկայացված փաստաթղթերում ի հայտ են եկել ևս երկու մեղադրանք, որոնք կապում են Քոմբսին Շակուրի մահվան հետ։ 

Քոմբսին ոչ մի մեղադրանք չի ներկայացվել Շակուրի մահվան հետ կապված, և նա բազմիցս հերքել է իր ներգրավվածությունը: Լաս Վեգասի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Քոմբսը երբեք կասկածյալ չի եղել Շակուրի սպանության մեջ:

bottom of page