top of page

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփ ներկայացրել է Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցները տարբեր երկրների գործընկերների հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 16
  • 1 min read
ree

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնք հաջորդել են վաշինգտոնյան բանակցություններին: 

Բադալյանն X–ի իր միկրոբլոգում գրել է. «Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և  անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները»:

1/2952
bottom of page