Դաղստանի նախկին պետքարտուղարի տանը հայտնաբերվել են դոլարներով և ռուբլիներով լի պարկեր, թանկարժեք զարդեր
- Lilit

- Aug 6
- 1 min read

Դաղստանի նախկին պետքարտուղար Մագոմեդ Սուլթան Մագոմեդովի գույքի վրա ընդհանուր առմամբ 3 միլիարդ ռուբլու չափով կալանք է դրվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին։ Նա կասկածվում է խարդախության համար:
Քրեական գործի քննության շրջանակում անցկացվել է 70 խուզարկություն, որոնց ընթացքում նախկին պաշտոնյայի տանը հայտնաբերվել են դոլարներով և ռուբլիներով լի պարկեր։ Բացի այդ, անվտանգության ուժերը բացել են չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էին բազմաթիվ արժեքավոր իրեր և ժամացույցներ։ Մագոմեդովի առանձնատանը հայտնաբերվել է նաև մի քանի զենք։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մագոմեդ Սուլթան Մագոմեդովին ձերբակալել են հունիսի 25-ին՝ մի շարք լայնածավալ խուզարկություններից հետո։ 2025 թվականի հունիսի 30-ի հրամանագրով նա ազատվել է պետքարտուղարի պաշտոնից և ազատվել պետական ծառայությունից։
ԱԴԾ-ի տվյալներով՝ նախկին պաշտոնյան ներգրավված է Հյուսիսային Կովկասի խոշորագույն դաշնային նավթային փոխադրման համալիրի՝ «Դագնեֆտեպրոդուկտ»-ի, ինչպես նաև «Դագնոտեխ» ՍՊԸ գործարանից ընդհանուր 100 միլիարդ ռուբլու գողության մեջ:
Մախաչկալայի Խորհրդային շրջանային դատարանը, գլխավոր դատախազության պահանջով, ձեռնարկությունները վերադարձրել է պետական սեփականությանը։




















