top of page

Թրամփի թիմը բացասական է ընդունում ոչ այնքան ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչումը, որքան վերջին օրերին թեմայի ակտիվ խթանումը․ կարծիք կա, որ սա Մակրոնի խնդրանքի կատարում է․ միջազգայնագետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 2
  • 1 min read

ree

Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։ Վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։ Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։

Չեմ ցանկանում քննարկել շուրջ մեկ տարի առաջ Պաղեստինի ճանաչման որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Դա առանձին թեմա է: Ցանկանում եմ հասկանալ՝ այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ։ Ու էդքանից հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ «Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը» ՄԵԿԸ՞, լու՞րջ:

Չեմ հասկանում՝ էս մարդիկ գոնե միջազգային լրահոս չեն կարդու՞մ»,-գրել է Սուրեն Սարգսյանը։

1/3012
bottom of page