Բաքվում դժգոհ են, որ Ռուսաստանում ադրբեջանցիների հանցավոր խմբավորումներին վնասազերծում են․ բողոք են հղել Մոսկվային
- Lilit
- 18 hours ago
- 1 min read

Բաքվում դժգոհ են, որ Ռուսաստանում ադրբեջանցիների հանցավոր խմբավորումների վնասազերծման գործընթաց է իրականացվում։
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, ադրբեջանական կողմը ռուսական կողմին դեսպանի միջոցով բողոք է հղել՝ Եկատերինբուրգում 2 ադրբեջանցիների «սպանության» համար։
Բաքվում այս քայլը որակել են «ոչ բարեկամական», նշել են, թե դա «վնաս է հասցնում երկու երկրների հարաբերությունններին»։
Հիշեցնենք՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում լարվել են՝ այն բանից հետո, երբ ՌԴ-ում սկսվեցին ձերբակալություններ ադրբեջանցիների շրջանում, որոնք իրավախախտումներ են թույլ տվել և հանդիսանում են քրեական հեղինակություններ ։
Ռուսաստանում ձերբակալություները շարունակվում են, Ադրբեջանն էլ իր հերթին Բաքվում «Россия сегодня» մեդիախմբի մաս հանդիսացող «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունում է գործողություններ իրականացրել ու ձերբակալել ՌԴ քաղաքացի հանդիացող լրագրողների, իսկ ՌԴ դեսպանատան աշխատակիցներին թույլ չի տվել տեսակցել նրանց։
Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ-ից Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք պլանավորում են Ադրբեջան այցելել, նախազգուշացրել էին հաշվի առնել տեղծված իրավիճակը։ Ըստ էության՝ սա կարելի է գնահատել որպես Ադրբեջան չայցելելու կոչ՝ սեփական անվտանգության պահպանման նորմերից ելնելով։