«Փաստ». Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով»
- Lilit

- Jun 10
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ «խաչակրաց արշավանքով», հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորումների լուրջ տեղաշարժ կա։
Մեր տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը՝ «Միասնություն» անվան ներքո, որը Փարաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ՝ 57 % արդյունքով։ Նպատակն է՝ վերարտադրել այդ մոդելը պետական մակարդակում՝ միավորելով նաև այլ ընդդիմադիր ուժերի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը սպասվում է առաջիկայում։ Ըստ էության, քաղաքական դաշտը տարբեր ֆորմատներում վերակազմավորվում է՝ ՔՊ-ի դեմ ուղղված հստակ օրակարգով, և սա իշխանության համար կարող է դառնալ նոր գլխացավանք.։
Ըստ «Փաստի» տեղեկությունների, արդեն իսկ ընթանում են բանակցություններ մի քանի այլ կուսակցությունների, հասարակական նախաձեռնությունների ու անհատ գործիչների հետ՝ ձևավորելու լայն ճակատ՝ իշխանափոխության օրակարգով։ Թե ովքեր կմիանան, և որքան արագ կստանա այս նախագիծը կոնկրետություն՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթներին»։




















