top of page

ԱՄՆ իշխանությունները կազմում են բոլոր միգրանտների, ներառյալ երեխաների, ԴՆԹ-ի մանրամասն պրոֆիլը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 2 min read

ԱՄՆ ներգաղթային իշխանությունները հավաքում և ներբեռնում են միգրանտների, այդ թվում՝ երեխաների, ԴՆԹ-ի մասին տեղեկատվությունը քրեական տվյալների ազգային բազա, համաձայն այս ամսվա սկզբին հրապարակված կառավարական փաստաթղթերի։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, տվյալների բազան պարունակում է այն մարդկանց ԴՆԹ-ները, որոնք ձերբակալվել կամ դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և որոնք իրավապահ մարմիններն օգտագործում են հանցագործության վայրից հավաքված ԴՆԹ-ի հետ համընկնումներ փնտրելիս։

Սակայն մարդկանց մեծ մասը, որոնց ԴՆԹ-ները հավաքվել են Մաքսային և սահմանային պահպանության (CBP)՝ փաստաթղթերը հրապարակած գործակալության կողմից, նշված չեն եղել որևէ ծանր հանցագործության մեջ մեղադրվողների ցուցակում։

Չնայած դրան, CBP-ն ներկայումս ստեղծում է միգրանտների ԴՆԹ-ի մանրամասն պրոֆիլ, որը մշտապես հասանելի կլինի իրավապահ մարմինների կողմից որոնման համար, ինչը հավասարազոր է «գենետիկական հսկողության զանգվածային ընդլայնմանը», ասել է փորձագետներից մեկը։

ԴՆԹ-ի մասին տեղեկատվությունը պահվում է ՀԴԲ-ի (FBI) կողմից կառավարվող տվյալների բազայում, որը կոչվում է Combined DNA Index System (Codis), և որն օգտագործվում է ամբողջ երկրում տեղական, նահանգային և դաշնային իրավապահ մարմինների կողմից՝ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնելու համար՝ օգտագործելով նրանց ԴՆԹ տվյալները։

Wired-ն առաջին անգամ հայտնել է այդ պրակտիկայի և նման փաստաթղթերի գոյության մասին և հաշվարկել, որ ավելի քան 133 000 միգրանտ դեռահասների և երեխաների ԴՆԹ-ներն են հավաքվել և ներբեռնվել Codis։ Նրանցից մեկն ընդամենը չորս տարեկան էր։

«Մեր սահմաններն ապահովելու համար CBP-ն օգտագործում է բոլոր հասանելի ռեսուրսները՝ մեր երկիր մուտք գործող անձանց բացահայտելու համար։ Մենք թույլ չենք տալիս մաքսանենգներին, երեխաների սեռական թրաֆիքինգով զբաղվողներին և այլ հանցագործներին ներթափանցել ամերիկյան համայնքներ,- Wired-ին տված հարցազրույցում հայտարարել է CBP-ի հասարակայնության հետ կապերի գծով հանձնակատարի օգնական Հիլթոն Բեքհեմը։ - Այդ նպատակով CBP-ը ԴՆԹ-ի նմուշներ է հավաքում ՀԴԲ-ի ԴՆԹ-ի ինդեքսների միացյալ համակարգ ուղարկելու համար... CBP-ի կալանքի տակ գտնվող անձանցից, որոնք ձերբակալված են դաշնային քրեական մեղադրանքներով, և CBP-ի լիազորությունների համաձայն կալանավորված օտարերկրացիներից, որոնք ենթակա են մատնահետքերի վերցման և այլ կերպ ազատված չեն հավաքագրման պահանջից»։

1/2577
bottom of page