top of page

Նոր Նորքի թաղապետի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել նաև Մեսրոպ Մանուկյանին․ ԶԼՄ-ներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեկ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով  քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, ով անձամբ բռնություն էր կիրառել իրեն քննադատության ենթարկած ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։ Նշվում է, որ մեղադրանք է  առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

«Հարուցված գործի շջանակներում մեղադրանք է առաջադրվել  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին»,- գրել է «Հրապարակ»-ը։

168.am-ի տեղեկություններով էլ՝ ՔԿ-ի մատնանշած 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է:

Խափանման միջոց որևէ անձի նկատմամբ ընտրված չէ:

1/2505
bottom of page