top of page

Մեկ շաբաթում՝ 246 արտակարգ դեպք, 117 տուժած

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 10
  • 1 min read

ree

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝  մարտի 3-ից 9-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ:Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, փլուզման՝ 3, քարաթափման, պայթյունի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, մերկասառույցի՝ 5, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 4, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 116 այլ դեպքեր:Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 95 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 159 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 99 տրանսպորտային միջոց:Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 117, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

1/3027
bottom of page