top of page

««Պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ»․ Գարիկ Քեռյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 8
  • 1 min read

ree

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևը պահանջում է Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», որպես ապացույց, որ Հայաստանը իրականում ցանկանում է խաղաղություն և այս գործում հայկական կողմից ակնկալում է համագործակցություն: Ես մտովի հաշվեցի, իհարկե մոտավորապես, թե քանի մարդ ՀՀ և ԼՂՀ նախկին քաղաքացիներից կարող ընդգրկվել այդ ցուցակում: Եթե Ադրբեջանի ներկա իշխանությունների պատկերացումների ու իրավաբանական մոտեցումներից ելնենք, կստացվի, որ «պատերազմի հանցագործներ» հասկացության մեջ կարող են հայտնվել մի կես միլիոն ՀՀ քաղաքացիներ: Դրանց մեջ կմտնեն ՀՀ և ԼՂՀ բանակներում անցած 28-30 տարում ծառայած բոլոր զինվորականները, ԼՂՀ պետական մարմիններում աշխատածները, ԼՂՀ այցելած և նրա տարածքում ինչ որ ժամանակ գտնվածները, որովհետև չեն ունեցել Ադրբեջանի սահմանը հատելու թույլտվություն և այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այժմ խոսում են 17 հոդվածից միայն երկուսի չհամաձայնեցված լինելու մասին: Բացառված չեն նոր հոդվածների ավելացումներ, որոնք վերը նշված պահանջները կարող են ունենալ: Հանրությանը պարզ չէ, թե 15 համաձայնեցված հոդվածները ինչ վտանգներ են պարունակում: Ի տարբերություն ոմանց, հատկապես ինքնիշխանության սիրահար փորձանքագետների, ես շատ լուրջ եմ ընդունում հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Այնտեղ այլ քաղաքական մշակույթ է, այլ պետական մտածողություն: Պոպուլիզմ չկա, ինչ ասում են իրենց ասածին տեր են, որքան, որ տարօրինակ կհնչի ավտորիտար վարչակարգում ստի դոզան շատ ցածր է, ի տարբերություն «դեմոկրատական» անունը կրողների: Թերևս պատմությունը բազմիցս ապացուցել է սա: Նման հայտարարությունները Բաքվից պետք է ազդակ դառնան, որ Ազգային անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթի վերացական շարադրությունների փնտրտուքի փոխարեն, բարձրակարգ մասնագետների ուղեղային խումբ ստեղծել և հատուկ ծառայությունների օգնությամբ մշակել առաջիկա մեկ երկու տարվա անվտանգային գործողությունների սցենարները: Իրավիճակները տարածաշրջանում և աշխարհում շատ արագ են փոխվում: Կեղծ արևմտամետության, հակառուսական մեդիակրկեսային և ուռա «ինքնիշխանների» բեմականացումները խնդիրների լուծում չեն»։

1/3014
bottom of page