Search
10 ֆուտբոլիստով մնացած «Բարսելոնա»-ն հաղթեց «Բենֆիկա»-ին․ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին
- Lilit
- Mar 6
- 1 min read

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին
«Դա Լուշ» մարզադաշտում կայացած խաղում միակ գոլը խփեց «կապտանռնագույնների» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Խաղի 22-րդ րոպեին հանդիպման մրցավար Ֆելիքս Ցվայերը խաղադաշտից հեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիին։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։