top of page

Երևանում «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

  • Mar 1, 2025
  • 1 min read

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: Վարորդը շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

1/3344
bottom of page