top of page

Հայրս ենթարկվել է խոշտանգումների․ Ռուբեն Վարդանյանի որդին մարդկությանը պայքարի կոչ է անում

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 27
  • 1 min read

Հայրս ենթարկվել է խոշտանգումների, այս մասին տեսաուղերձում ասում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։Նա կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Գենսերը հայտարարել է, որ Վարդանյանի առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում։ Նա կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ դատապարտել ցուցադրական դատավարությունը․«Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»:Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։

bottom of page