top of page

Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, խնդրել է ուղևորներին իջնել, նրանցից մեկը, սակայն, հրաժարվել է իջնել ու օգնություն է ցուցաբերել

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 21
  • 1 min read

ree

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրել է, թե երեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։

«Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Ուղևորը այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։

Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։

Խորը հիացմունքով ու անխնա երախտագիտությամբ շնորհակալություն ուղևորին»,- ասված է գրառման մեջ։  

1/3011
bottom of page