Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ
- Feb 5, 2025
- 1 min read

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնված, կան ձերբակալված պաշտոնյաներ։
Նախաքննության շահերից ելնելով` կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին։




















