top of page

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնա»-ն 5-4 հաշվով հաղթել է «Բենֆիկա»-ին․ այլ արդյունքներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 22
  • 1 min read

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Լիսաբոնի «Բենֆիկային»։

Չնայած «կապտանռնագույնների» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի անվստահ խաղին և «Բենֆիկայի» առաջին խաղակեսի առավելությանը (3:1), Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը և հաղթեց մրցակցին 5:4 հաշվով։

Խաղի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց լիսաբոնյան ակումբի հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը։ «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձան Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ աչքի ընկավ Էրիկ Գարսիան։ Մեկ անգամ էլ Ռոնալդ Արաուխոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Խաղի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Բենֆիկայի» հարձակվող Արթուր Կաբրալը։

Զուգահեռաբար ընթացքող «Ցրվենա Զվեզդա» — ՊՍՎ հանդիպումն ավարտվել է հոլանդական ակումբի հաղթանակով՝ 3:2:

Հիշեցնենք, որ լավագույն 8 թիմ միանգամից դուրս է գալու փլեյ-օֆֆ՝ 1/8 եզրափակիչ։ 9-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան լրացուցիչ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կվիճարկեն 1/8 եզրափակչի մյուս 8 ուղեգրերը։


1/2505
bottom of page