Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
- Lilit
- Jan 16
- 1 min read

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին այսօր մեկնել է Բաքու: Նա արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:Նաև Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Բաքվում կանցկացվի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։