Նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը հեշտացնեն, ոչ թե բարդացնեն․ Իվետա Տոնոյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման մասին
- Lilit

- Mar 6, 2024
- 1 min read

Վերջին երկու օրերի ընթացքում ես ստանում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ՝ կապված մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Մեղմ ասած ստեղծվել է խառնաշփոթ (շատ մեղմ ասած), որից դժգոհում են քաղաքացիները, բժիշկները, դեղատները, բոլորը։ Թե ով է գոհ՝ անկեղծորեն չգիտեմ։
Բայց այս պահին, ես չգիտեմ իմ անելիքը։ Մարդկայնորեն հասկանում եմ մեր քաղաքացիներին, ովքեր դժվար վիճակներում հայտնվելիս հաճախ են դիմում Գագիկ Ծառուկյանին, և հաճախ են ստանում օգնության ձեռք, բայց այս դեպքում մենք չունենք որևէ լծակ։ Կարգը ներդնողը և լծակներ ունեցողները լրիվ ուրիշ մարդիկ են։
Բայց մի բան ակնհայտ է. ռեֆորմները, նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը լավացնեն, կյանքը հեշտացնեն, ոչ թե՝ բարդացնեն, ու նոր խնդիրներ առաջացնեն», - գրել է նա։




















