top of page

«Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 27, 2024
  • 1 min read



Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է, այս մասին հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ցավոք, մեր ժողովրդի հետ վերջին 6 տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմասն չմնաց նաև Դավիթ Իշխանյանը, ով նախ իր հայրենի Արցախը կորցրեց, ապա գերեվարվեց ադրբեջանցիների կողմից:

Այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, չնայած իր բնույթով կազմակերպված, համակարգային գործողությունների շարք էր Արցախի և Հայաստանի դեմ, սակայն ինչ-որ առումով էլ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի և Հայաստանի իշխանության հանցավոր գործելակերպի հետևանքն էր:

Դավիթ Իշխանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով:

Ցավոք, Հայաստանի ղեկին գտնվող ապազգային ուժը իր բարոյալքության սփռման և հակապետական գործունեությամբ բազում ծառայություններ է մատուցում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին»,- գրել է Աբրահամյանը։

 
 
1/3126
bottom of page