Փաշինյանը հիմա՞ էլ չի մուծվում կենսաթոշակային ֆոնդին

Հիշո՞ւմ եք, թե ինչ պայքար էր ծավալվում նախկինների օրոք Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, թե սա թալան է պետության կողմից, նորից կեղեքում են ժողովրդին և այլն:
Այդ համակարգի դեմ ակտիվ պայքարողներից մեկն էլ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Համացանցում պատահաբար մեր աչքով ընկավ 2014 թվականի հունիսի 6-ի մի հրապարակում, թե ինչպես են ԱԺ որոշ պատգամավորներ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գանձումներ չկատարելու մասին դիմումներ գրել:
Խոսքը 9 պատգամավորի մասին է, որոնց մեջ, սակայն, որևէ ՀՀԿ-ական չի եղել: Փոխարենը եղել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը և, ուշադրություն, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, որը եկավ իշխանության ու տրամագծորեն հակառակ կեցվածք դրսևորեց այս համակարգի նկատմամբ, որի դեմ ինքը ժամանակին ակտիվ պայքար էր մղում:
Հետաքրքիր է` Փաշինյանը հիմա՞ էլ է պահպանում իր դիմումն ու դիրքորոշումը, որ իր աշխատավարձից Կուտակային կենսաթոշակային ֆոնդին պահումներ չարվեն: