top of page

Հետազոտությունը բացահայտում է Е վիտամինի պաշտպանական պոտենցիալը մաշկի համար

  • Oct 8, 2024
  • 2 min read

Պեկինի համալսարանի գիտնականների խումբը Սիցին Վանի գլխավորությամբ հետազոտություն է իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են Skin Research & Technology ամսագրում։ Նրանց աշխատանքը հետաքրքիր կապ է հայտնաբերել Е վիտամինի եւ ատոպիկ դերմատիտի վտանգի նվազման միջեւ։

Ատոպիկ դերմատիտը, որն ավելի շատ հայտնի է որպես էկզեմա, մաշկի քրոնիկական հիվանդություն է, որը հաճախ առաջանում է մանուկ հասակում եւ կարող է պահպանվել ողջ կյանքի ընթացքում։ Այն բնութագրվում է մաշկային պատնեշի թուլացմամբ, ինչը մաշկը զգայուն է դարձնում տարբեր գրգռիչների հանդեպ։ Չնայած բազմամյա հետազոտություններին՝ ստույգ պատճառները դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չեն, թեեւ գիտնականները ենթադրում են գենետիկ եւ էկոլոգիական գործոնների համադրման մասին։ Հետազոտության շրջանակում չինացի գիտնականներն ուսումնասիրել են չորս վիտամինների ազդեցությունը ատոպիկ դերմատիտի առաջացման վրա՝ վիտամին Е, վիտամին С, կարոտին (վիտամին A-ի նախորդը) եւ ռետինոլ (վիտամին A-ի ակտիվ տեսակը)։ Օգտագործվել է մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդը, որը թույլ է տալիս գնահատել պատճառահետեւանքային կապերը գենետիկ գործոնների եւ օրգանիզմում վիտամինների մակարդակի միջեւ։

Հետազոտության արդյունքները բավական հետաքրքիր էին։ Հայտնաբերվել է, որ Е վիտամինի շատ օգտագործումը կապված է ատոպիկ դերմատիտի 14 տոկոսով նվազման հետ։ Հետաքրքիր է, որ հետազոտված մյուս վիտամինները՝ С-ն, կարոտինը եւ ռետինոլը, նման պաշտպանիչ արդյունք չեն ցուցաբերել։

Գիտնականները լրացուցիչ ուսումնասիրություն են կատարել, որպեսզի բացառեն այլ գործոնների հնարավոր ազդեցությունը ստացված արդյունքների վրա։ Հաստատվել է, որ ստացված էֆեկտն իսկապես կապված է Е վիտամինի հետ։

Բայց հետազոտողները զգուշություն են ցուցաբերում իրենց եզրակացություններում։ Նրանք ընդգծում են, որ դա չի նշանակում, որ Е վիտամինի ընդունումը հաստատ կկանխի ատոպիկ դերմատիտի զարգացումը։ Դրա դերը հետագա ուսումնասիրման կարիք ունի։

Հետազոտությունն ընդգծում է սնվելու կարեւորությունը մաշկի առողջության համար։ Е վիտամինը, որը պարունակվում է ընկույզներում, սերմերում, բուսայուղում եւ կանաչատերեւ բանջարեղեններում, կարող է ավելի զգալի դեր խաղալ մաշկի առողջության պահպանման հարցում։ Սակայն Е վիտամինի օպտիմալ չափի որոշման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։

Մասնագետները խորհուրդ են տալիս հավասարակշռված սնվել՝ հարուստ տարբեր վիտամիններով եւ հանքանյութերով։ Այս մոտեցումը կարող է հատկապես օգտակար լինել ատոպիկ դերմատիտի հակված կամ արդեն այդ հիվանդությամբ տառապող մարդկանց համար։

1/3232
bottom of page