top of page

«Այստեղ հերոսներ են, յուրաքանչյուրը սխրանքի պատմություն ունի»․ Բագրատ Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

ՀՀ անկախության օրը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։

Այստեղ նրան դիմավորել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: «Իրավունք չունեքն Եռաբլուրը գերեզմանատուն նկատելու։ Եռաբլուրները ՀՀ ու ԱՀ տարածքում մեզ համար միայն ու միայն պետք է մնան ներշնչումի պահեր։ Տկարության զգացում չի կարող լինել։ Պետք է ընդունել մեր պարտված լինելը, բայց ոչ մեր տղաների, որոնք հաղթանակի տեսիլքով են գնացել։ Այստեղ հերոսներ են, այստեղ պարզապես մահացած մարդիկ չեն, յուրաքանչյուրը սխրանքի պատմություն ունի․․․․ Մեզ համար ազատությունը, անկախությունը, սեփական պետության, կյանքին տեր լինելն այլընտրանք չունի բոլոր նրանց համար, ովքեր հայրենիք ունեն»,- ասել է Սրբազանը։

1/3045
bottom of page